Երևանում մարդկանցով լի երթուղայինի անիվը «թռել է»

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են քաղաքացիները փորձում վերացնել 39 համարը սպասարկող երթուղայինի անսարքությունը։

Տեսանյութում երևում է, որ երթուղային անսարքության պատճառը մեքենայի անիվն է։

Քաղաքացիները փորձում են «տեղը գցել» անիվը, մինչդեռ երթուղայինում ուղևորներ կան, և երթուղայինի շրջվելու վտանգ կա։

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ