ՌԴ-ում տղամարդը մանկապարտեզում 6-ամյա տղայի է սպանել

ՌԴ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ Նարյան-Մարայում 6-ամյա երեխայի սպանության մեջ կասկածվողի մասնակցությամբ: Այդ մասին հայտնում է RT-ն: Կարճ տեսանյութում երևում է այն մանկապարտեզը, որտեղ տեղի է ունեցել այս ողբերգությունը: Երեխայի սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է, ձեռքերին ձեռնաշղթաներ են:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախնական տվյալներով՝ կասկածյալը իբրև քրոնիկ հարբեցող հաշվառված էր տեղի նարկոդիսպանսերում:

Հոկտեմբերի 31-ի կեսօրին 36-ամյա տղամարդը 6-ամյա տղային մահացու վիրավորում է հասցրել դանակով: Սպանության առթիվ հարուցված է քրեական գործ: Տեղի իշխանությունները հաղորդում են, որ մանկապարտեզում հսկիչներ եղել են:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ