Վարչապետ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» 5-րդ ամենամյա փառատոնի փակմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» հոբելյանական հինգերորդ ամենամյա միջազգային փառատոնի փակման արարողությանը։

Վարչապետն ընտանիքի հետ ունկնդրել է «Երևան ջազ ֆեստ-2019»-ը եզրափակող համերգը, որի ընթացքում ցուցադրվել է հայկական ջազին նվիրված առաջին անիմացիոն ֆիլմը։ Համերգին ելույթներ են ունեցել հայտնի երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Հրանտ Սթյուարթը, Ջոն Մարշալը և Լյուսի Եղիազարյանը։

Համերգի ավարտին փառատոնի կազմակերպիչները վարչապետին են նվիրել  փառատոնի պաստառը՝ այսօրվա երեկոյին ելույթ ունեցած երաժիշտների ստորագությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին նման բարձր մակարդակի փառատոն անցկացնելու և այսօրվա գեղեցիկ համերգի համար:

«Երևան ջազ ֆեստ»-ը Հայաստանում առաջին մեծամասշտաբ ջազ երաժշտության փառատոնն է, որն անցկացվում է 2015 թվականից։ Այն կազմակերպվել է Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Պրոդաքշն»-ի համատեղ նախաձեռնությամբ: Այս տարի փառատոնը մեկնարկել է «Գրեմմիի» քառակի դափնեկիր, բաս-կիթառահար Սթենլի Քլարքի խմբի համերգով: Փառատոնին մասնակցել են հայ և արտասահմանցի նշանավոր ջազ երաժիշտներ:

Ինչպես Վահագն Հայրապետյանն է ասում՝ ջազ ասում ենք, ջազ լսում:)Ասում՝ են Ջոն Մարշալը, Գրանտ Ստյուարտը, Սիմոն Դոլմազյանը, Արման Մնացականյանը, Վահագն Հայրապետյանը, Լյուսի Եղիազարյանը։Լսում են՝ լիքը մարդիկ, այդ թվում՝ Մալխասը, Արմեն Հյուսնունցը, Աննան ու ես:)

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, November 1, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ