![]()
Սրճարանի տնօրենը որոշել էր ստուգել իր աշխատակիցների մարդկային հատկությունները, տեսնել, թե որքանով են նրանք կարեկցող և բարի․ կերպարանափոխվելով և մուրացկանի նմանվելով՝ նա եկավ իր սրճարանը և նստեց սեղանի մոտ։Բոլոր աշխատակիցենրը սկսեցին դժգոհությամբ և զզվանքով նայել նրան, բայց մատուցողուհիներից մեկը հանգիստ վերցրեց սկուտեղը և մոտեցավ տարեց մարդուն, որ պատվեր ընդունի։
Երբ աղջիկը գնում էր դեպի խոհանոց, որ փոխանցի պատվերը, ադմինիստրատորը կանգնցերեց նրան և ասաց, որ եթե այդ հաճախորդը չվճարի հաշիվը, ապա գումարը կպահեն նրա աշխատավարձից։ Աղջիկը պարզապես գլխով արեց և շարունակեց կատարել իր աշխատանքը։
Հյուրը ճաշեց, մեծ թեյավճար թողեց մատուցողուհուն և երկտող, որտեղ գրված էր, որ ինքը շնորհակալ է նման հաճելի սպասարկման համար։ Հաջորդ առավոտյան աղջիկն իմացավ, որ դա ոչ թե մուրացկան էր, այլ սրճարանի տնօրենը։Այդ կերպ նա ստուգեց իր աշխատողների մատուցած սպասարկման մակարդակը։
![]()
Պարզվեց, որ ադմինիստրատորին արդեն հեռացրել են աշխատանքից, իսկ հենց այդ մատուցողուհուն նշանակել են նրա փոխարեն։ Թվում է, թե արտառոց ոչ մի բան չի եղել, բայց իրականում այս պատմությունը ցույց է տալիս, որ մենք հաճախ չենք կարեկցում և չենք հարգում այն մարդկաց, ովքեր ունեն դրա կարիքը։
![]()
![]()