«Քաղաքացին պետք է կարողանա գնել, ասենք, DUXOV պետհամարանիշ». Ալեն Սիմոնյանի նոր մտքի թռիչքը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ պատրաստվում է հանդես գալ մի շարք օրենսդրական նախաձեռնություններով: Դրանցից առաջինը կապված է ժամերի փոփոխության հետ, որ օգտագործվի ցերեկվա լույսը: Նրա կարծիքով՝ ամառային ժամի անցումը կարևոր քայլ է, որ թույլ է տալիս տնտեսել թե´ հասարակ քաղաքացիներին, թե´ տնտեսվարողներին: Երկրորդ նախաձեռնությունը կապված է Ամանորի շեմին և Ամանորից հետո փողոցում կենդանի եղևնիներ նետելն արգելելու հետ: Պատգամավորը նշեց՝ ցանկալի է, որ այդ եղևնին տնկվի ինչ-որ հողամասում:

Սիմոնյանի մյուս օրենքը սպորտային ոլորտից է: Նա ֆուտբոլասերներին ու ֆուտբոլային ակումբներին ուրախացրեց. երբ ակումբը որևէ ֆուտբոլիստի էր գնում, մինչև կացության հարց էր լուծվում, պայմանագիր կնքել հնարավոր չէր լինում, դրա պատճառով ակումբները մեծ խնդիր էին ունենում: ԱԺ փոխնախագահը սրա հետ կապված օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել:

Պետհամարանիշներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությամբ Սիմոնյանն առաջարկում է, որ քաղաքացին կարողանա գնել պետհամարանիշ՝ իր ցանկացած նիշերով կամ բառերով, ասենք՝ գրված լինի DUXOV, անհրաժեշտ գումարը գնա պետբյուջե: Նա նաև տեղեկացրեց՝ առաջիկայում սպասվում են Ընտրական օրենսգրքի քննարկում, հարկային օրենսգրքի փոփոխոթյուններ, հույս հայտնեց, որ իր ներկայացրած օրենքները՝ փաստաբանների գործունեության և հարկային արտոնություններ ստանալու հնարավորության մասին, նույնպես վերամշակման փուլից հետո կհայտնվեն օրակարգում:

Նոր օրենքների և երեկվա զինվորների մայրերի հետ զրույցի մասին

Posted by Alen Simonyan on Friday, November 1, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ