Դելոն մեկ ամիս նախապատրաստվել է կնոջ տարեդարձին

Վահագն Ստեփանյանը կնոջն անակնկալներ հաճախ չի մատուցում. գիտի՝ նա չի սիրում: Ամերիկաբնակ հումորիստ-դերասանն օրեր առաջ, սակայն, բացառություն է արել եւ գեղեցիկ երկո կազմակերպել կնոջ 30-ամյակի կապակցությամբ: Անակնկալը շատ է դուր եկել հոբելյարին. հաճելի էր բոլոր ընկերներին, հարազատներին միասին տեսնել:

«Հոկտեմբերի 1-ից եմ սկսել նախապատրաստվել անակնկալ անել թե՛ Ռուզանին, թե՛ մայրիկիս, ով առանց ինձ ասելու եկել էր մեզ մոտ: Որոշեցի նրա՝ Հայաստան վերադառնալուց առաջ էլ ես մի անակնկալ մատուցեմ:

Տոնական երեկոն կազմակերպելու հարցում ինձ օգնել են մեր բոլոր ընկերները՝ ամենը գաղտնի պահելով կնոջիցս: Նրանց հետ քննարկել եմ նույնիսկ տորթի ծաղիկների ձեւը»,- նշեց  Դելոն եւ հավելեց, որ շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր Լոս Անջելեսում երկուշաբթի օրն իրենց գործերը թողել եւ եկել են երեկույթին:

Հումորիստը նշել է, որ երեկոն հրաշալի է անցել. շատ ծիծաղել ու պարել են: Դելոն կնոջը նվիրել է նաեւ նրա սիրելի օծանելիքը, որ վաղուց էր ուզում ձեռք բերել: Ռուզաննան էլ խոստովանել է՝ նույնիսկ չի կասկածել, որ ամուսինը երեկույթ է նախաձեռնում.«Շատ հաճելի պահ էր: Նախօրոք ասել էր՝ ընտանիքով ենք նշելու տարեդարձս, ընթրիք է լինելու, պատրաստվեմ:

Ամենահիշարժան պահը երեւի այն էր, որ Բենո Բլանկոն հայտնի «Տոտիկ» երգի ներքո բոլորի կոշիկների մեկ հատը հանում էր»,-հիշել է նա եւ հավելել, որ երազանքներ մտապահել է, սակայն չի ցանկանում բարձրաձայնել: Իր համար ամենակարեւորը հարազատներին առողջ տեսնելն է:

 

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ