Ողջ աբսուրդը նրանում է, որ եկեղեցիները կառուցեցին, եկեղեցագիտությունը դասավանդեցին ու … եկեղեցիները դատարկ են մնում․․․

Գրող, հրապարակախոս Աշոտ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայ եկեղեցու պատմություն- ը, » Հայ ժողովրդի պատմություն» առարկայի մի հատվածը պիտի դառնա։ Ի՞նչ կարիք կա այն հատկապես առանձնացնելու։
Ողջ աբսուրդը նրանում է, որ եկեղեցիները կառուցեցին, եկեղեցագիտությունը դասավանդեցին ու … եկեղեցիները դատարկ են մնում։

Կոռումպացված դպրոցներում ի՞նչ պիտի սովորեցնեին։ Երբ տնօրեններից սկսած մինչև վերջին հավաքարարը աշխատանքի էր ընդունվել կամ կլորիկ գումարով կամ ծանոթով։ Եկեղեցիների կոռումպացված տերտերներն անպակաս էին իշխանությունների աշխարհիկ խնջույքներից ու ուտուշ- խմուշի վերածվող միջոցառումներից։

Ի՞նչ պիտի սովորեցնեն նման մարդիկ, որոնք բացարձակ աղերս չունեն հոգևորի հետ։ Բացարձակ չգիտեն դեպի Աստված տանող արահետի ուղղությունը։
Թող հներն անկապ չոռանան. իրենք են այսօրվա հերետիկոսության բացարձականացման կնքահայրերը։

Եվ , եթե կուզեք իմանաք, առանց նրանց նմանների հասարակ մարդը հա գայթելով ու սխալվելով, ուղղվելով ու փնտրելով՝ ավելի շուտ կգտնի Աստծո տունը։ Ավելի ճիշտ կգտնի։

Հայ եկեղեցու պատմություն- ը, " Հայ ժողովրդի պատմություն" առարկայի մի հատվածը պիտի դառնա։ Ի՞նչ կարիք կա այն հատկապես…

Posted by Ashot Mirzoyan on Thursday, October 31, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ