![]()
Երաժիշտ, հաղորդավար, դերասան Գարիկ Պապոյանը կինը՝ Մարիաննան, Ինստագրամի իր էջում հելոուինյան լուսանկար է հրապարակել իրենց 2 դստրերի հետ և գրառում արել տոնը նշելու իր տեսլականի մասին:
«Ես էս տոնը դեռ շուտվանից ուզում եմ ադապտացնել մեր հասարակության մեջ, որովհետև մեծ պոտենցիալ ունի շատ վառ ու հավես նշվելու, ուղղակի պետք ա չար ու մահացած ատրիբուտիկան հանվի և էլի վառ ու կերպարային, քաղցրով ու երգ ու պարով նշվի։ Դրա համար մենք ունենք Բարեկենդան, որը լրիվ էն ա, ինչ պետք ա։
Հավես կոստյումներով ու գրիմով տարբեր մուլտֆիլմների ու հեքիաթների կերպարներ կարող ենք կերտել ու քաղաքով պտտվել՝ իմանալով, որ բոլոր ռեստորանները Ղափամա կհյուրասիրեն։ Իսկ ամբողջ քաղաքում կազմակերպվեն համերգներ, որոնց ընթացքում մենակ հայկական մոդեռն երգերը կհնչեն, կակռազ թրենդի մեջ ա»,- գրել է նա:
![]()
![]()