Կենդանաբանական այգու 80 աշխատակից ազատման դիմում է ներկայացրել

ArmDaily.am-ի տեղեկություններով Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքից ազատման դիմումից հետո այգու 80 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել, քանի որ համաձայն չեն որոշմանը և ուզում են նրա հետ հեռանալ։

Կենդանաբանական այգու տնօրինությունից լրատվականին  հայտնել են, որ այսօր 16․00-ին լինելու է աշխատողների հետ նիստ, որին ներկա է լինելու նաև Ռուբեն Խաչատրյանը։

Թե ինչ են քննարկելու նիստի ընթացքում, տնօրինությունից չմանրամասնեցին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ