Սարգիս Ստեփանյանը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն

Armsport-ը գրում է.

Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ, նախկին զինվորական Սարգիս Ստեփանյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Սարգիսը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և շնորհակալություն հայտնել բարի խոսքերի ու դրական լիցքեր փոխանցելու համար.

«Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը։ Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ մայոր Ստեփանյանը Եվրոպայի կրկնակի և Աշխարհի արդեն քառակի չեմպիոն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ