![]()
Դերասան Սարգիս Գրիգորյանը հայկական շոուբիզնեսի տաղանդավոր դեմքերից մեկն է: Նա աչքի է ընկնում դերասանական իր վարպետությամբ և ունի երկրպագուների մեծ բանակ: Նա իրեն համարում է երջանիկ մարդ և կարծում է, որ տղամարդու համար ամենամեծ երջանկությունը սիրելի կին ու հիանալի զավակներ ունենալն է: Նա բավականին ակտիվ է իր սոցցանցերում։
Երջանիկ ընտանիք ունենալու համար Սարգիս Գրիգորյանը մի շարք սկզբունքներ ունի։ Դերասանի կարծիքով` սրանք են լավ ընտանիքի հիմնասյուները։ «Տղամարդն ու կինը իրենց տեղերում պետք է լինեն։ Բոլոր կանայք էլ ուզում են իրենց կողքին տեսնել պատասխանատու և ուժեղ տղամարդու։
Ընտանիքում երջանիկ լինելու համար կանայք իրենց մտքից պետք է հանեն հավասարություն հասկացությունը` զույգերից ամեն մեկը պետք է լինի իր տեղում, որովհետև ստեղծվում է քաոսային իրավիճակ, երբ կինը մտածում է, որ իրեն կարելի է այն, ինչը կարելի է տղամարդուն։ Պետք է կնոջն ընդունել որպես կյանքի ընկեր, այլ ոչ թե ուղղակի կին կամ երեխաների մայր։ Անհրաժեշտ է իրար հետ անկեղծ լինել , լսել իրար, խորհուրդներ տալ»։
![]()
![]()