«Տեսեք Ինձ նաև Մանկան ծիծաղի մեջ, ծերերի մեղմության մեջ» Աստծո ամենօրյա խոսքը

Դուք շատ Օրհնված եք: Դուք շատ եք Օրհնում:Օրհնության անսպառ պաշարներ են սպասում ձեզ՝ նաև գալիք տարիներին ու ամիսներին: Բայց ամեն մի Օրհնություն պարտավոր եք ուրիշներին փոխանցել:

Սերը կարող է Աստծո փոխանցումով շրջվել ու անցնել ողջ աշխարհը՝ հաղորդվելով մեկից միուսին: Մի քիչ արևի լույս ծագեցրու մեկի սրտին. այդ մեկը զվարթանալով՝ իր ուրախությունը կփոխանցի ուրիշին. և այդպես, Իմ Կենսատու ու ուրախարար պատգամը կփոխանցվի մեկից միուսին:Այս ժամանակի մեջ Փոխանցողներ եղեք. նախ դուք լցվեք սիրով ու քնքշությամբ, ապա զվարթություն հաղորդեք բոլորին:

Սիրեք բոլորին: Անտեսվածի, բթամիտի, մեղավորի, դատապարտվածի ու թշվառի մեջ էլ աշխատեք Ինձ տեսնել: Տեսեք Ինձ նաև Մանկան ծիծաղի մեջ, ծերերի մեղմության մեջ, երիտասարդների քաջության մեջ, այրերի ու կանանց հարաբերությունների մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ