![]()
Գագիկ Քամալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Հանրակթրական դպրոցներում ՀԵՊ դասավանդման մասին դիսկուրսը խոսում է այն մասին, որ մենք որպես հանրույթ այդպես էլ չենք հասկացել կրթության համակարգի քաղաքական ու մշակութային նշանակությունը։
Ի՞նչ է նշանակում երեխային պարտադրաբար քարոզել կրոնական դավանանք, երբ այդ երեխան զուգահեռաբար շոշափում է ժամանակակից աշխարհի գիտական նվաճումները։
Հասկանալի է, թե ինչի՞ համար էին նախկինները նման քաղաքականություն վարում, որովհետև նրանց պետք էր ունենալ ստեղծագործ կյանքի տրամաբանությունը չընկալող սերունդներ, որոնց կառավարելը կլիներ հեշտ, իսկ այսօրվա Հայաստանը իրավունք չունի թույլ տալու, որ խիստ կրոնացված համայնքը պարտադրանքի լեզվով խոսի պետության հետ։
Հիմա եկեք խոսենք նաև այն մասին, որ այսօր հասարակության այն սեգմենտը, որը մոլեռնադորեն պաշտպանում է կղերականության քարոզը, ոչ մի ձև չի ընկալել ու չի ընկալում քրիստոնեությունը իբրև քաղաքակրթական ստանդարտ։ Նրանց համար քրիստոնեությունը ո‘չ թե արժեքային համակարգ է, այլ ընդամենը ծիսակարգային բնույթ կրող բարդույթավորվածություն։ Սա շատ վտանգավոր է, որովհետև այս հավաքակազմի հետադիմական պատակերացումները դարձել է նաև քաղաքական որոշ վայ շրջանակների համար բանեցվող գործիք։
Այնպես որ, կրկին կոչ եմ անում իշխանություններին, որ հետևողականորեն պաշտպանեն պետությունը խավարամտությունից ու հետամնացությունից։
Հանրակրթական դպրոցներում ՀԵՊ դասավանդման մասին դիսկուրսը խոսում է այն մասին, որ մենք որպես հանրույթ այդպես էլ չենք…
Posted by Գագիկ Քամալյան on Thursday, October 31, 2019
![]()