«Ինչու եք էդպես փրփրակալած ուզում, որ հայ ժողովրդի պատմությունից անջատ դասավանդվի Եկեղեցու պատմությունը»․ Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ասում են՝ հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում Եկեղեցին մեծագույն, կարեւորագույն, լավագույն, առանցքային դերն է կատարել, ինչու՞ եք Եկեղեցու պատմությունը հանում դպրոցական ծրագրից։

Լավ, ձեր ասածն է. բա չիմանա՞նք, թե ինչու եք էդպես փրփրակալած ուզում, որ հայ ժողովրդի պատմությունից անջատ դասավանդվի Եկեղեցու պատմությունը։

Պարզ տրամաբանություն է. եթե մեր ողջ պատմությունն ու պատմական ընթացքը պայմանավորված են Եկեղեցու գոյությամբ, ուրեմն հայ ժողովրդի պատմություն ուսուցանելով, բնականաբար ուսուցանվում է հե՛նց Եկեղեցու պատմությունը։

Հո մեր էրեխեքը կրակը չեն ընկել հղփացած ու հաբռգած կեղծ բարեպաշտներիդ ձեռը։

Ասում են՝ հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում Եկեղեցին մեծագույն, կարեւորագույն, լավագույն, առանցքային դերն է կատարել,…

Posted by Լիզա Ճաղարյան on Thursday, October 31, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ