![]()
Վրացական «Մաստերշեֆ» խոհարարական մրցույթ-շոուի երկրորդ եթերաշրջանին 20-ամյա Միքայել Նազարյանը ներկայացրել է իր հեղինակային բաղադրատոմսով պատրաստած ծովամթերքով սև խինկալին: Հենց այդ բաղադրատոմսի համար նա ստացել էր «սպիտակ գոգնոց» ու տեղափոխվել երկրորդ փուլ:
Օգտատերերի ուշադրության կենտրոնում էր հայտնվել Նազարյանը` երիտասարդը խոհարարական տաղանդի հետ մեկտեղ, ցուցադրել է նաև իր ձայնային տվյալներ:
«Մինչև չերգես, խինկալին չենք համտեսի»,- ասել է ժյուրիի անդամներից մեկը, ինչից հետո Նազարյանն օպերային ստեղծագործություն է կատարել:
Ժյուրին բարձր է գնահատել սև խինկալին՝ նշելով, որ Նազարյանը, պահպանելով խինկալիի հմայքը, կերպարանափոխել է այն:
«Փոխել եմ իտալական ռավիոլիի խմորը, ստեղծել եմ գրեթե նորը, միջուկը պատրաստել եմ ծովախեցգետիններից, ինչպես նաև ֆրանսիական սոուս էի պատրաստել սերուցքով ու ծովախեցգետնով: Իմ պատրաստած ուտեստներով ցույց եմ տալիս էությունս, կերպարս՝ առանց ուրիշներին կրկնօրինակելու»,- ասել է նա:
Միքայել Նազարյանը սովորում է Կոնսերվատորիայում, խոհարարական ակադեմիան արդեն ավարտել է, նույնիսկ հասցրել է աշխատել Թբիլիսիի առաջատար ռեստորաններում:
მიშა ნაზარიანი მღერის ოპერას, ხატავს და შავ ხინკალს აკეთებს!
Posted by მასტერშეფი • MasterChef Georgia on Sunday, October 27, 2019
![]()