![]()
Թուրք երգչուհին` հայ մոդելի մասին. «Այնքան բնական և գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս»։ Աշխարհահռչակ «Gucci»-ի 2020թ.-ի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո 23-ամյա մոդել Արմինե Հարությունյանը դարձել է լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի աստղ:
Թուրքիայում ճանաչված փոփ երգչուհի Հյուլյա Ավշարը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ հավանում է Արմինե Հարությունյանին:
Հյուլյա Ավշարը մասնավորապես ասել է.
«Վերջին շրջանում իմ ամենաշատ հավանած և ըստ իս` խարիզմատիկ դեմքը Արմինե Հարությունյանն է: Մի աշխարհում, որտեղ բոլորը նման են մեկը մյուսին, նա այնքան բնական և գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս»:
![]()
Աղբյուր՝ ermenihaber.am
![]()