![]()
Ֆեյսբուքայն օգտատերերից մեկը շատ ծիծաղելի իրական դեպք է ներկայացրել։
«Մեկն իր տղայի՝ Մուշեղի 10-ամյակի առթիվ հայտնի սուպերմարկետներից մեկում (անունը չի նշում չգովազդելու համար, բայց կարծում է՝ կկռահեք) պատվիրում է տորթ՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկարով։ Տորթը վերցնելու պահին տեսնում է, որ դրա վրա ոչ թե Արթուր Ալեքսանյանն է պատկերված, այլ․․․ Սամվել Ալեքսանյանը։
Ինչպես նշում է հեղինակը, ենթադրաբար, այդ խմորեղենի գործարանում մեկ հոգի չի աշխատում, ու ամենազավեշտալին, որ բոլորի համար Հիսուսից հետո երկրորդ մարդու նկարը 10-ամյա տղայի տորթի վրա տրամաբանական է։
Մուշեղ ջան, շնորհավոր ծնունդդ»։
![]()
![]()