![]()
Հեշտ է առաջնորդել ձեզ, երբ դուք հլու-հնազանդ ենթարկվում եք Իմ կամքին։Կյանքի ցավերն ու դժվարությունները գալիս են միայն այն ժամանակ, երբ դուք (կամ նրանք, ում համար դուք հոգ եք տանում) կամենում եք ընթանալ ձեր ընտրած ճանապարհով և չեք անսում մեղմ սեղմումին Իմ ձեռքի։
Բայց մեծ ուրախություն կա Իմ կամքը կամենալու մեջ։Հաճույքով կատարեք կամեցումը այդ կամքի։
Ես ասացի. «Հեզերը պիտի ժառանգեն երկիրը»։Այդ նշանակում է` հեզերը պիտի կառավարեն ուրիշներին և այս աշխարհի հզորներին։Բայց այս առանձնաշնորհ վիճակը արդյունքն է համակերպվող կամքի։ Հեզ լինել արդեն իսկ նշանակում է համակերպվել Աստծո կամքին։
ՈՒստի ապրիր, համակերպվիր ու հաղթիր։
![]()
![]()