![]()
Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին:
Ինստագրամի «story» բաժնում նա տարածել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, որում վերջինս ողջունել է բանաձեւի ընդունումը, այն անվանել է պատմական, ընդգծել, որ խիզախ քայլ է, որը ծառայում է ճշմարտությանը, նաեւ շնորհավորել է ողջ աշխարհի հայերին:
Ինչպես նաև Քիմ Քարդաշյանն իր «Ինստագրամ»-ի էջի միլիոնավոր հետևորդների հետ կիսվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունման մասին հրապարակումներով:
Մասնավորապես Քարդաշյանը «սթորի» բաժնում հրապարկել է նկար, որում գրված է՝
«Այսօր մենք պատմություն կերտեցինք»:
Հաջորդ նկարով Քարդաշյանն իր հետևորդներին ներկայացրել է բանաձևի քվեարկության արդյունքները:
![]()