«Ի գիտություն․ Հանրային խորհուրդը նախագահում է պետական հանցագործը․․․»․ Դավիթ Ջալալյան

Դավիթ Ջալալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ի գիտություն․ Հանրային խորհուրդը նախագահում է պետական հանցագործը․․․

Քաղաքական դիահերձարանի հաճախորդ՝ Վազգեն Մանուկյանի ապազգային վերջին գործողությունները իրականում հետևանք են անպատժելիության և անտեղի հանդուրժողականության այն մթնոլորտի, որը տասնամյակներ շարունակ հաստատված է եղել մեր երկրում:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ամեն գնով տապալելու մոլուցքով լցված և քաղաքականության մեջ գլխովին ձախողված գործիչը, որը նախկինների թեթև ձեռքով ի վերջո դարձավ նախագահ, խոսում է ժողովրդավարությունից, գնահատականներ է հնչեցնում ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը:

Իսկ ո՞րտեղ պետք է լիներ այսօր Վազգեն Մանուկյանը: 1996 թվականին նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Վազգեն Մանուկյանի հրահանգով ամբոխը կոտրելով ցանկապատները ներխուժեց Ազգային ժողով և ծանր վնասվածքներ հասցրեց բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Բաբկեն Արարքցյանին, Արա Սահակյանին․․․: Կատարվածին կարելի է թերևս մեկ որակավորում տալ՝ պետական հանցագործություն: Հանցագործություն, որը խարխլեց պետության հիմքերը և հող նախապատրաստեց հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը:

Սա որպես ի գիտություն: Ու փաստորեն, ինչ-ինչ պատճառներով բանտում չհայտնված Մանուկյանը ղարաբաղյան կլանի հետ սերտ համագործակցության արդյունքում իրականացրեց իր վաղեմի երազանքը, դառնալով նախագահ, բայց ոչ թե պետության, այլ Հանրային խորհրդի:

Ու մի՞ թե հանրությունը պետք է հանդուրժի, որ Հանրային խորհուրդը շարունակի նախագահել հանրությանը արյունահեղության տարած անձը: Կարծում եմ մեկնաբանությունն ավելորդ է:

Ի գիտություն․ Հանրային խորհուրդը նախագահում է պետական հանցագործը․․․Քաղաքական դիահերձարանի հաճախորդ՝ Վազգեն Մանուկյանի…

Posted by David Jalalyan / Դավիթ Ջալալյան on Wednesday, October 30, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ