![]()
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս պահին սահմանին իրավիճակը հանդարտ է, իսկ ադրբեջանական կողմը մեր հայտարարությանը որպես պատասխան մի հիմարություն է տարածել գիշերը տեղի ունեցածի, իրենց սահմանապահների գործողությունների մասին»:
Հիշեցնենք, որ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել, հիմնականում, մարտական դիրքերի ուղղությամբ։
Տեղեկությունը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Գնդակոծել սկսել են գիշերվանից մինչև առավոտ։
Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է: Լուրջ հետևանքներ, տուժածներ չկան»,- ասաց նա։
![]()