«Քանի դեռ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները շարունակում են մնալ լարված, պետք է քաղել առավելագույնս…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը ոչ մեր սիրուն աչքերի համար էր, ոչ էլ ամերիակացիների ու մնացյալ աշխարհի:

Դա պարզապես մի քայլ էր, որով ԱՄՆ-ն աշխարհքաղաքական նպաստավոր պայմաններ ստեղծեց Թուրքիայի քթից բռնելու համար, ավելի ամրապնդեց իր դիրքերը Թուրքիայի հանդեպ:

Այսուհետ ԱՄՆ-Թուքիա հարաբերություններում անընդհատ շահարկվելու է այս հարցը, ու Թուրքայի ԱՄՆ-ի շահերից չբխող որոշումների դեպքում անընդհատ սպառնալու են Թուրքիային, որ կընդունեն Հայոց ցեղասպանությունը:

Սակայն միևնույն ժամանակ նշեմ, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացի սկիզբն արդեն տրված է, ու բացառել պետք չէ, որ 5, 10, 20 կամ 30 տարի անց ԱՄՆ-ն կճանաչի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Ինչևէ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը թեկուզ և բխում էր հենց ԱՄՆ-ի շահերից, բաց դա ի նպաստ մեզ էր, և քանի դեռ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները շարունակում են մնալ լարված, պետք է քաղել առավելագույնս:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը ոչ մեր սիրուն աչքերի համար էր, ոչ…

Posted by Taron Chakhoyan on Wednesday, October 30, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ