![]()
Երիտասարդը պատմեց այն մասին, թե ինչպես են իր աշխատանքները հայտնվել Փարիզում և Լոնդոնում։
Դեռ ոչ մի անգամ չէի եղել պարֆյումերի լաբորատորիայում։ Գնացել էի ինչ-որ առեղծվածային բանի ակնկալիքով․․․
Շարքերով դրված են եթերայուղերով և աբսոլյուտներով լի տարաները։ Նույն սենյակում բլթբլթում է թորիչ սարքը` թորելով իշառվույտի յուղը։ Այդ ամբողջ գործընթացի «դիրիժորը» բարեկիրթ արտաքինով ու ճարտար լեզվով երիտասարդ է, որը ժամերով կարող է պատմել խոտերի և բույրերի մասին։
Առաջին հայացքից թվում է, որ Ծովակ Ոսկանյանն անպայման պետք է կենսաբան կամ քիմիկոս լինի։ Բայց դա այդպես չէ։ Պարզվում է, որ նա տնտեսագետ է և ներկայում սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում։
Վարպետն ասում է, որ եթերայուղ ստանալու գաղափարը ծնվել է ավագ ընկերոջ հետ աստղերի մասին զրույցից հետո: Այդ ամենը չի խանգարում նրան լավ ճանաչել Կովկասի խոտերն ու բույսերը և ոչ միայն այդ տարածաշրջանի։ Գրեթե հինգ տարի նա ընկղմվել է պարֆյումերային արվեստի մեջ։
![]()
«Մանկուց անտարբեր չեմ հոտերի նկատմամբ։ Ծնունդով Շիրակի մարզի գյուղերից եմ։ Մայրս այդ ժամանակ շատերի նման օգտագործում էր «Մաժի Նուար» և «Մագնոլիա» օծանելիքներ։ Շատ էի սիրում դրանց բույրը»,- ասաց նա:
10 տարեկանում նա որոշել է ինչ–որ բան ստեղծել. առվակի ափից վայրի անանուխ է հավաքել, անցկացրել մսաղացով և հյութ ստացել։ Դրանից հետո փորձել է նույնն անել վարդի հետ, բայց հյութ դորս չի եկել։ Թերթիկների վրա կիտրոնաթթու է ցանել, խառնել ու լցրել սուրճի բաժակի մեջ. փոքրիկ պարֆյումերը երջանիկ է եղել։ Ծովակը սովորել է յուղեր թորել, երբ վերադարձել է բանակից։
Առաջին աշխատանքին հետևում են ևս երկուսը` «Թափառականը և նրա ստվերը» և Ecce Homo` նույնպես ըստ գերմանացի մեծ մտածողի եռագրության ստեղծագործությունների։ Հենց այդպես էլ ծնվել է Voskanian Parfums ապրանքանիշը։ Ծովակն այդ բույրերը ստեղծել է բացառապես բնական բաղադրիչներից։ Նշենք նաև, որ շատ բույսեր, որոնցից Ծովակը յուղեր է ստանում, էնդեմիկ են։
![]()
Բույրերից բացի յուրահատուկ են նաև նրա օծանելիքների սրվակները, որոնք օբսիդիանից պատրաստված ձեռագործ աշխատանքներ են։ Երիտասարդ պարֆյումերն իր օրիգինալ արտադրանքը ներկայացրել է աշխարհի երկու հեղինակավոր պարֆյումերային ցուցահանդեսներում` Esxence Միլանում և Fragranze Ֆլորենցիայում։
![]()
![]()