ՀԽ պաշտոնում նշանակվել է մի մարդ, որը ներդրում է ունեցել Նաիրի Հունանյանի գծագրերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով». մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ այս պահին տեղյակ չէ, թե երբ կլինի վարչապետի արձագանքը:

Հիշեցնենք, որ Բաբաջանյանը երեկ հայտարարել էր, որ հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած կարևոր որոշ իրադարձություններ եւ զարգացումներ եւ, իհարկե, ներքաղաքական համատեքստը՝ դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով:

Ընդգծելով, որ Հանրային խորհուրդը Սահմանադրական մարմին է, Բաբաջանյանը միեւնույն ժամանակ գրում է, որ թեեւ հանրային խորհրդի առաքելությունը պետք է լիներ հանրությանը հուզող խնդիրների վերհանումը, սակայն հանրային խորհրդի կողմից նույնիսկ փորձեր չենք տեսնում այդ ուղղությամբ:

Նյութի Աղբյուր՝ https://armtimes.com/hy/article/172695

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ