«Խնդրում եմ, օգնեք…». կաթվածահար կինը դիմում է վարչապետին

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ կաթվածահար կինը դիմում է վարչապետին:

Հիշեցնենք, որ Երևանի Եկմալյան փողոցի բնակիչները այսօր բողոքի ակցիա են արել Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատան մոտ՝ պահանջելով լուծել իրենց բնակարանների խնդիրը: Բնակիչները փորձել են վրան տեղադրել տարածքում ու նստացույց անել, բայց ոստիկանները թույլ չեն տվել:

Ակցիայի մասնակիցները պահանջում են լուծել Եկմալյան 4-16 հասցեների բնակարանների հարցը:
Նշենք, որ Եկմալյան փողոցում նույնպես, ինչպես և Արամի փողոցում, կառուցապատողները եղել են Գագիկ Պապոյանն ու Սիմոն Աղազարյանը, ովքեր մի շարք շենքերում մեկ բնակարանը մի քանի անձի էին վաճառել: Հետագայում նրանք հայտնվել էին անազատության մեջ:

Մանրամասները դիտեք ստորև ներկայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ