![]()
Զիմբաբվեի Խվանգե քաղաքում 11-ամյա աղջիկը կոկորդիլոսի ճիրաններից փրկել է իր ընկերուհուն:
Երեխաները լողում էին գետում, երբ հանկարծակի հարձակվել է կոկորդիլոսը: Կոկորդիլոսը բռնել է 9-ամյա աղջնակի ոտքից և քաշել նրան ջրի տակ:
Այդ ժամանակ երեխայի ընկերուհին բարձրացել է կոկորդիլոսի մեջքին և մատները մտցրել կոկորդիլոսի աչքի մեջ: Կոկորդիլոսը բաց է թողել աղջկան և հեռացել: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, նա ունեցել է թեթև վնասվածք:
Նշենք, որ Զիմբաբվեում բնակվող կոկորդիլոսներն ունեն 5 մետր երկարություն:
![]()