![]()
«Անհասցե ծնվածները» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Դիանա Մխիթարյանն օրերս նշել է 20-ամյակը։ Դիանայի խոսքով՝ 20-ամյակը նշելու այլ տարբերակ է ունեցել, սակայն նկարահանումների գրաֆիկը թույլ չի տվել կազմակերպել այն:
«Ես նպատակ ունեի հոբելյանական այս տարիքս նշել Ֆրանսիայում, բայց չստացվեց, որովհետև նկարահանումներս շատ-շատ են, չէի կարող երկրից բացակայել։ Իմ մտերիմ մարդկանց շրջապատում շատ լավ տարեդարձ և օր ունեցա։ Խնջույքին ներկա էին իմ գործընկերները՝ թե՛ դերասանական, թե՛ ստեղծագործական կազմից»,- ասաց Դիանան:
Դերասանուհին նշեց, որ գործընկերներից շատերն իրեն երգով շնորհավորել են, ինչն իր համար շատ հուզիչ և սպասված է եղել։ Խոսելով անակնկալենրի մասին՝ Դիանան ասաց, որ անսպասելի նվեր է ստացել ԱՄՆ-ում բնակվող տատիկից: «Լիքը նվերներ եմ ստացել, սակայն ամենաանսպասելի անակնկալն ավտոմեքենան էր՝ MINI Cooper մակնիշի։
![]()
Երբ ինձ ասացին, որ ավտոմեքենա եմ նվեր ստացել, իսկապես, հանկարծակիի եկա, ձեռքերս դողում էին, հուզվել էի։ Անչափ ուրախալի պահ էր»,- ասաց Դիանան ու ծիծաղելով հավելեց, որ մեքենա վարել դեռ չգիտի, սակայն առաջիկայում անպայման կսովորի։ Դերասանուհին գումարի տեսքով էլ է նվերներ ստացել, թեև ասում է՝ նվերի պարունակության վրա չի կենտրոնանում, իրեն դուր է գալիս նվերի գաղափարը. «Առհասարակ, չեմ կենտրոնանում, թե ինչ են ինձ նվիրում, առանձնահատուկ որևէ բան էլ չկա, որ շատ կցանկանայի նվեր ստանալ։
Կարևորում եմ, թե օրս ում հետ և ինչպես եմ անցկացրել։ Կարևորը լավ մարդկանցով շրջապատված լինելն ու ծննդյանդ օրվանից լավ հիշողություններ ունենալն է։ Չեմ սպասում՝ ինչ-որ մեկն ինձ օծանելիք կամ նման մի բան բերի, որպեսզի ուրախանամ»։
![]()
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
![]()