![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել է Երեւանի ավտոմաքսատնից ազատված աշխատակից Հայկ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում, բնականաբար՝ նրա համաձայնությամբ:
ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ Հայկը համաձայնել է․ «Այո, համաձայն է վերադառնալ, սիրով և ուրախությամբ ընդունել է առաջարկը, կաշխատի որպես մաքսային տեսուչ՝ ներքին անվտանգության վարչությունում»:
Հարցին, թե երբվանի՞ց կսկսի աշխատել, պատասխանեցին՝ հրամանը լինելուն պես կանցնի աշխատանքի։
Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավտոմաքսատանը աշխատակիցներից Հայկ Մարտիրոսյանին նկատողություն արեց եւ հրահանգեց աշխատանքից ազատել այն բանից հետո, երբ տեսավ աշխատասենյակի ոչ պատշաճ վիճակը եւ նրա կեցվածքը։
![]()