![]()
Եկմալյանի նախկին բնակիչները բողոքի ակցիա են անում կառավարական առանձնատների մոտ:
Ակցիայի մասնակից կանանցից մեկը հայտարարեց, որ Փաշինյանը Երևանի քաղաքապետ է դրել մի մարդու, ով գաղափար չունի քաղաքից, կաթվածահար է արել քաղաքաշինությունը.
«Ես ծանոթներ ունեմ, որ հեղափոխությունից հետո եկան Հայաստան, պատրաստ էին մինչև 50 միլիոն դոլարի ներդրում անել, սակայն Հայկ Մարությանն ու գլխավոր ճարտարապետն արհամարհեցին: Մարդիկ էլ գնացին Վրաստանում ներդրում արեցին: Իսկ Փաշինյանն ասում է՝ ներդրումներ-ներդրումներ: Պարոն Փաշինյան, Դուք իրազեկվա՞ծ եք, թե ինչքան ներդրողներ եկան: Ուղղակի ձեր ընտրած խումբը շատ թույլ է»:
Ինչին ի պաատասխան ոստիկանութան աշխատակիցը փորձեց հանգստացնել ակցիայի մասնակիցներին և հավելեց.
«Էս խեղճ մարդը միանգամուց չի կարա սաղ անի… սպասեք մեն ինչ էլ լավ կլինի…»:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:
![]()