«ԻՆՁ ԿԿԱԼԱՆԱՎՈՐԵՆ…». Գևորգ Պետրոսյանը էլի դժգոհում է

ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատաարել, որտեղ մասնավորապես ասվում է.

ԻՆՁ ԿԿԱԼԱՆԱՎՈՐԵՆ

Սենց որ գնա, շուտով ինձ էլ կկալանավորեն…

Ու գիտե՞ք ինչի համար. տանը դաշնամուր լավ չնվագելու և երգելու համար…
Մնաց հոդվածը գտնեն)))…

Չնայած հիմա մոդա ա՝ սկզբից կալանավորում են, հետո նոր հոդվածն են գտնում…

Իսկ ավելի ուշ ԲՀԿ-ական պատգամավորը կատարել է մեկ այլ գրառում.

Ո՞վ կտա հիմնավոր պատասխան այն հարցին, թե ինչու՞ մինչ այժմ ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը որևէ պատասխանատվության չի ենթարկվել ՍԴ-ում իր բացարձակ անգործության և դրա դիմաց աշխատավարձ, բենզին և խրախուսումներ ստանալու համար։

Խնդրում և ակնկալում եմ հիմնավորված պատասխան…
Ո՞վ է նա, որ վեր կանգնի օրենքից…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ