![]()
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
«Հիմա ի՞նչ եք ասում, Բաղդադից հետ գա՞մ, թե՞ մնամ»:
Ինչպես ավելի վաղ` երկու օր առաջ Գագիկ Սուրենյանը գրել էր.
«Մի տեսակ եղանակային զգացողությունս կորել է, ինձ թվում է` Բաղդադում եմ ապրում»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ի ցերեկը, նոյեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 30-31-ը, նոյեմբերի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։
Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, նոյեմբերի 1-3-ը Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
![]()