![]()
Հնդկաստանի հարավում երրորդ օրն Է՝ շարունակվում Է երկամյա տղային փրկելու գործողությունը, որը 10 մետր խորություն Է ընկել լքված նեղ ջրհորում:Փրկարարները թթվածին են ներմղում ջրհոր, սակայն աղտոտության պատճառով թթվածինը կարող Է չհասնել այն խորությանը, որտեղ գտնվում Է երեխան: Փրկարարները ջրհորին զուգահեռ փորում են նաև երկրորդ հորատանցքը:
Երկու տարեկան Սուջիդ Ուիլսոնը 180 մետր խորությամբ ջրհորն Է ընկել անցած ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 25-ին, երբ այլ երեխաների հետ խաղում Էր փողոցում:
Սկզբում երեխան հայտնվել Է 10 մետր խորության վրա, սակայն անցած օրերի ընթացքում, փրկարարների տվյալներով, նա Էլ ավելի խորն Է ընկել: Տեղական թերթերի տվյալներով՝ երեխայի մայրն ինքն Է փորձել փրկել նրան: Նա հատուկ պարկ Է կարել, որպեսզի հասցնի երեխային եւ փորձել Է ջրհոր մտնել՝ որդուն համոզելով լաց չլինել:
Սակայն ջրհորից որդուն դուրս բերելու նրա փորձը հաջողություն չի ունեցել:
![]()