Սուպերմոդել Նատալյա Վոդյանովայի պարը Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո

Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան եւ նրա երեք երեխաները Վլադիկավկազում դարձել են օսեթական հարսանիքի պատվավոր հյուրեր։ Վոդյանովան Instagram-ում կիսվել է տեսանյութով։

Խոսքը Վլադիկավկազում ազդեցիկ ընտանիքների երեխաների հարսանիքի մասին է։ Նատալյան ի սրտե ուրախացել է․ փորձել է կովկասյան ուտեստներ, պարել է․․․ Երաժշտություններից մեկն է եղել է հայկական՝ կոմպոզիտոր Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործությունը։

«Երաժշտությունը հայկական է։ Այն հիանալի է», «Գեղեցկուհի Նատալյա», «Երջանկություն ձեր երեխաներին», — մեկնաբանությունների հատվածում իրենց հիացմունքն են արտահայտել հետեւորդները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ