Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում է. որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու հարցը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում է: Հարցին՝ հնարավո՞ր է Բաբլոյանին մեղադրանք առաջադրվի, ՀՔԾ-ից չմեկնաբանեցին:

Շուրջ 7 օր առաջ նրան կասկածանք էր առաջադրվել իշխանությունը յուրացնելու համար: Ենթադրվում է, որ այս պահին որոշվում է նրան մեղադրանք առաջադրելու կամ չառաջադրելու հարցը:

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը չի ընդունում իրեն առաջադրված կասկածանքը:

http://www.armtimes.com

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ