Անդրանիկ Հարությունյանի որդու ատամհատիկն ու ընտրած մասնագիտությունները

Դերասան Անդրանիկ Հարությունյանն ու կինը՝ Մերի Հովհաննիսյանը, տոնել են իրենց որդու՝ Գրիշայի ատամհատիկը: Փոքրիկը դեռ 7 ամսական  է, սակայն արդեն ունի իր առաջին ատամիկը:

«Մեր տղան դեռ 7 ամսական է, բայց արդեն ունի ընդգծված բնավորություն, օրինակ, չի սիրում աղմկոտ տեղեր, իր ճիշտ  ժամին պետք է քնի: Որոշեցի ատամհատիկը տանը կազմակերպել, որպեսզի երբ նա ցանկանա քնել, քնեցնեմ և վերադառնամ հյուրերիս մոտ:

Էլենի տարեդարձի խնջույքից փորձ ունեինք, որ 1 ժամից ավելի չմնաց ժամանցի կենտրոնում: Մտավախություն ունեի, որ արարողությունը տանը չկազմակերպելու դեպքում իր ատամհատիկն առանց իրեն ենք նշելու»,- ծիծաղելով ասաց Մերին:

Փոքրիկը միանգամից 3 մասնագիտություն է ընտրել: Ծնողները նույնիսկ չեն հասցրել հասկանալ, թե առաջինը որ մասնագիտությունն է ընտրել:

«Միանգամից 3 տարբերակ վերցրեց՝ ճարտարապետ, օդաչու և դեղագործ: Մեկը մյուսից շատ տարբեր մասնագիտություններ են, բացի օդաչուից բոլորի հետ համաձայն եմ: Իրականում, ես էլ, Անդոն էլ մտածում ենք, որ երեխային պետք է ազատ թողնել մասնագիտական ընտրության հարցում:

Ամեն մարդ պետք է գնա այն ճանապարհով, որն իրեն հոգեհարազատ է, պարզապես օդաչուի մասնագիտությունն ինձ մի փոքր վախեցնում է ռիսկայնության առումով»,- ասաց Մերին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ