«Եթե հանդիպենք, ամբողջ իրականությունը կասի…». Էդուարդ Մարտիրոսյանը՝ Բաբաջանյան-Հունանյան հանդիպման մասին

ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նաիրի Հունանյանի և ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպումից հետո Բաբաջանյանի պնդմանը, թե «Հոկտեմբերի 27-»-ի գործով նոր հանգամանքներ կարող են ի հայտ գալ, ասաց.

«Այդ հարցով, ճիշտ կլիներ՝ դիմեիք Արման Բաբաջանյանին, բայց, եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, մենք պետք է շարունակենք մեր գործողությունները», — ի պատասխան՝ ասաց Մարտիրոսյանը:

Անհրաժեշտություն չկա՞, որ ԱԱԾ-ն զրուցի Բաբաջանյանի հետ և ուսումնասիրի Բաբաջանյանի և Հունանյանի խոսակցությունը, որը ձայնագրվել է՝ դիտարկմանն ի պատասխան՝ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց․ «Չգիտեմ՝ ձեզ որտեղի՞ց տեղեկատվություն, որ այդ խոսակցությունը ձայնագրվել է:

Մենք Արման Բաբաջանյանին վստահում ենք, եթե հանդիպենք, ամբողջ իրականությունը կասի: Եթե ահրաժեշտություն եղավ, իսկ անհրաժետություն այս գործով հաստատ կլինի, մենք կիրականացնենք միջոցառում», — ասաց Մարտիրոսյանը:

Նյութի աղբյուր՝ Lurer.com

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ