ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն՝ Վանեցյանին ձերբակալելու մասին


ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում հերքել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ գործեր են նախապատրաստվում:

Լրագրողների հարցին, թե Վանեցյանի դեմ գործեր չե՞ն նախապատրաստվում, Մարտիրոսյանը կարճ պատասխանեց՝ ո՛չ:

Դիտարկմանը, թե Վանեցյանի հավանական ձերբակալման հետ կախված լուրեր են շրջանառվում, Մարտիրոսյանն ասաց՝

«Ի՞նչ ձերբակալելու մասին է խոսքը, ո՞վ է տարածում այդ լուրերը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ