Ով էր վարչապետ Փաշինյանի հետ Վանաձորում պարող կինը և ինչ է նա ասել

Հոկտեմբերի 26-ին Վանաձորի տոնն էր, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

Վանաձորի տոնակատարությունների մեջ առանձնացավ վանաձորցի մի կնոջ և վարչապետի պարը:
Պարզվում է Փաշինյանի պարի հրավիրողը Վանաձորի մշակույթի տան տնօրեն Սիլվա Անտոնյանն է:

Նա ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ կատակով կողքի նստածներն ասել են, թե մարդ չգնար վարչապետին հրավիրվեր պարի, ինքն էլ գնացել ու հրավիրել է.«Ինքը սկզբում չլսեց, թե ինչ եմ ասում, բայց հետո հասկացավ ու սիրով ընդունեց հրավերս:

Ես երաշխիք չունեի, որ կպարի, բայց ինքը մեծ սիրով ընդունեց»: Հարցին՝ պարի ընթացքում զրուցե՞ լ են, Սիլվա Անտոնյանն ասաց՝ ոչ.«Մենք պարն էինք վայելում: Միայն անունս հարցրեց, ես էլ ասացի՝ Սիլվա: Վերջում էլ ձեռքս համբուրեց, այսքանը: Վանաձորի տոնն այս անգամ շատ գունեղ էր, մասշտաբային:

Շատրվանները տոնն ավելի գեղեցկացրին, ինչպես նաև վարչապետի ներկայությունն, ով չեկավ ընդամենը խոսեց ու գնաց, այլ վանաձորցիների հետ միասին մինչև վերջ մնաց ու տոնեց:

Դա հարգանքի արժանի քայլ էր»:
Վանաձորցի կինը հիշում է, որ պարի վերջում կողքի նստողներին հարցրել է՝ գոնե նկարե՞լ եք, մի նկար ունենայի.

«Ես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չէի պարում, ես տղամարդ Փաշինյանի հետ էի պարում»:

Համացանցում շատ էին կատակները, որ Աննա Հակոբյանը կխանդեր պարելուն, դրանց ի պատասխան Սիլվա Անտոնյանն ասաց, որ ոչ ոք չի կարող հավակնել մեծ սիրուն, որ Նիկոլ Փաշինյանն ունի Աննա Հակոբյանի նկատմամբ.

«Նրանք ոչ միայն ամուսիններ են, նրանք ամեն ինչ են, նրանք պայքարի ընկերներ են, իսկ պայքարն ազնվացնում է սերը ու ավելի հավատարիմ դարձնում»:

Երբ վանաձորցի կինը մոտեցավ, սկզբից չըմբռնեցի, թե ինչ է ասում, հետո զարմանքով հասկացա, որ ինձ պարի է հրավիրում: Շնորհակալ եմ՝ Վանաձորի օրը իսկապես անմոռանալի դարձնելու համար:)

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, October 27, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ