«Հայաստանում տնտեսությունը շարունակում է ունենալ լավ տրամադրություն…». վարչապետ Փաշինյան

«Մենք խնդիրներ ունենք գյուղատնտեսական ցուցանիշների հետ կապված: ՀՆԱ ծավալի 4,8 տոկոսի չափով նվազում ունենք»,- խորհրդարանում 2020 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն այստեղ խոսեց մի նրբության մասին: Նա հիշեցրեց՝ Հայաստանում կոնյակի սպիրտի ներկրման հետ կապված որոշակի խնդիր ենք ունեցել, կոնյակի սպիրտ է ներկրվել երկար տարիներ, որը տեղավորելու համար շատ դեպքերում ցույց են տրվել խաղողի մթերման ծավալների ոչ այնքան հավաստի ցուցանիշներ: Այժմ, ըստ Փաշինյանի, այդ մեխանմիզմը փակված է, խաղողի մթերման ծավալներն ավելի ճշգիտ են արտահայտվում:

«Լավ լուր ևս կա: Ունենք բուսական ծագման գյուղմթերքի արտահանման մոտ 15, կենդանական ծագման գյուղմթերքի՝ 3,3 տոկոս աճ: Ահա այսպիսին է մակրոտնտեսական շրջանակը, ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ում տնտեսությունը շարունակում է ունենալ շատ լավ տրամադրություն:

Վերջին տարիներին տնտեսագիտության գլոբալ թրենդն այնպիսին է, որ մարդկանց տրամադրությունը, տնտեսական վարքագիծը համարում են տնտեսագիտական հիմնական գործոն, այսինքն՝ թվերը, բանաձևերը իրենց տեղը որոշակիորեն զիջում են հանրության տրամադրությանը: Ուզում եմ ասել՝ մեր երկրում տնտեսական բավական բարձր տրամադրություն կա»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ