![]()
Ինձ կարող են մեղադրել միայն մի բանում, որ օգնել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալ, ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի կապակցությամբ հայտարարել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը: «Ես կարող եմ մի հարցի շուրջ պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում», ասել է Բաբլոյանը:
Արա Բաբլոյանն ունի կասկածյալի կարգավիճակ, ըստ ԶԼՄ-ների՝ նրան վաղը կարող է մեղադրանք առաջադրվել: Այս գործով կալանավորված է Բաբլոյանի օրոք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:
Գործը հարուցվել է ԱԺ պատգամավորներից մեկի հաղորդման հիման վրա, ըստ որի՝ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է դարձել փաստաթղթերի կեղծմամբ՝ նա ՍԴ դատավոր է ընտրվել առանց մանդատը վայր դնելու:
![]()
Տեսանյութը ստորև…
![]()