![]()
2002թ-ի հուլիսի 17-ին ձևակերպվեց 98 միլիոն դոլար պարտքի դիմաց հայկական 4 ձեռնարկությունները Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու գործարքը: Ըստ այդմ՝ իբրև լիարժեք սեփականություն ռուսական կողմին անցան Հրազդանի ջերմաէլեկտրակայանը և էլեկտրոնային արդյունաբերության երեք ձեռնարկություններ։
Ստորագրված փաստաթղթում հանձնվող ձեռնարկությունների նկատմամբ ռուսական կողմի ներդրումային պարտավորությունները հատուկ ամրագրված չէին։ Նույնիսկ գույքի փոխանցման վերջնական համաձայնագրի ստորագրումից հետո հստակ նշված չէին ո’չ փոխանցվող օբյեկտների գինը, ո’չ էլ անգամ այդ ձեռնարկությունների ցանկը։
Ակնհայտ է, որ այս գործարքով Ռուսաստանը ավելի շուտ լուծեց ոչ թե տնտեսական, այլ զուտ քաղաքական խնդիրներ. 100 միլիոն դոլարը Ռուսաստանի նման հզոր երկրի համար չնչին գումար է, մինչդեռ, տիրանալով հայկական օբյեկտներին, Ռուսաստանն ամրապնդեց դիրքերը Հայաստանում. մեր երկրում հետևողականորեն հաստատվում էր ռուսական վասալության ռեժիմը։
![]()
Հենց այդ մասին է «Գույք՝ պարտքի դիմաց» տխրահչակ համաձայնագիրը, որը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ուղղակի հետևանքներից մեկն է․ հնարավոր չէ պատկերացնել մի իրավիճակ, որ Վազգեն Սարգսյանի կառավարությունը գնար նման նվաստացուցիչ գործարքի կնքմանը։
Նյութի Աղբյուր՝ https://www.1in.am/2647698.html
![]()