![]()
Վանգան գիտեր, որ ամեն ինչ կատարվում է Տիեզերքի կամքով: Նա հորդորում էր մարդկանց պահպանել հոգեկան առողջությունը՝ առողջ, երջանիկ լինելու համար: Պայծառատեսը գիտեր երջանիկ լինելու գաղտնիքը: Վանգայի այս խորհուրդները կօգնեն, որպեսզի հաջողությունը լինի ձեր կյանքի ուղեկիցը:
Ճաքած սպասքը տանից հեռացնում է բարեկեցությունը, եթե չեք ցանկանում, որ հաջողությունը, բարեկեցությունը ձեզանից հեռանան, ապա ազատվեք այդ սպասքից;Եթե ցանկանում եք, որ տուն գա հաջողությունը, տանը պահեք այլ պետությունների մանրադրամ, սակայն միայն ածաթագույն:
Տանը միշտ բարեկեցություն պահպանելու համար պետք է անել հետևյալը.Ապակե որևէ տարայի մեջ ջուր լցրեք և բարձրաձայն ասացեք. «Որքան տան դուռը բացվի, այնքան բարին թող իմ տուն մտնի, իսկ չարի մուտքը իմ տուն արգելված է», այնուհետև այդ ջուրը ցողեք ձեր տան շեմին:
Առավոտյան անկողնուց վեր կենալիս առաջինը աջ ոտքով հագեք հողաթափը: Երբեք սեղանի վրա մի թողեք կիսատ հացի կտորներ, եթե չեք ցանկանում, որ ձեր երջանկությունը հեռանա: Երբեք հաց մի թափեք, նույնիսկ ոչ մի փշուր, դրանով կերակրեք թռչուններին:
![]()
Եթե տանը հայելի է կոտրվել, տհաճություններից խուսափելու համար լվացեք բեկորները ջրով: Երբեք մուրացկաններին մի տվեք այն մանրադրամը, որ ձեզ տվել են հաց կամ աղ գնելիս: Մի տվեք նաև ձեր վերջին կոպեկը:
Փողը երբեք մի ոլորեք, մի ճմրթեք: Դրամատուփի գումարը մի հաշվեք, եթե չեք պատրաստվում այն ծախսել: Հատակին չի կարելի դնել պայուսակը, որի մեջ փող կա:
![]()