![]()
Լուսանկարիչ Մենդի Փարքսի հերոսներն են դարձել Չարլի և Քելսի Ջոնսոնները ԱՄՆ, Արկանզաս նահանգից:
Զույգը պայքարում է սարսափելի դժբախտության դեմ. Չարլիի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Երիտասարդ կինն այժմ ստիպված է քիմիական թերապիայի կուրսեր անցնել:
Ամուսինները չեն սպասել, թե երբ հիվանդությունը կխլի Չարլիի վարսերը, գրում է People-ը: Նրանք դիմել են համարձակ քայլի. Քելսին անձամբ է կտրել իր կնոջ մազերը և լուսանկարել ողջ ընթացքը:
Կինը վարդագույն զգեստ է կրել, որը խորհրդանշել է նրա կանացիությունը, իսկ սեղանին դրվել է բռնցքամարտի ձեռնոցներ, որոնք խորհրդանշել են նրա ուժն ու քաջությունը:
![]()
Լուսանկարները հրապարակվել են Քելսիի Ֆեյսբուքի էջում և դրանք հավանել են ավելի քան 320 հազար օգտատեր, ովքեր բարեմաղթանքներ և իրենց աջակցությունն են հղել կնոջը:
![]()
![]()