Ահաբեկչական խմբի պարագլուխ եղբայրներ Նաիրի ու Կարեն Հունանյանների մորը 2012-ին գետում խեղդված գտան…

Հոկտեմբերի 27-ի գործով վկաներից մոտ տասը, որոնք շատ որոշակի տեղեկություններ ունեին ոճրագործության մասին, այսօր չկան: Ահաբեկչական խմբի պարագլուխ եղբայրներ Նաիրի ու Կարեն Հունանյանների մորը՝ Նատտելա Գալստյանին, 2012-ին գետում խեղդված գտան, 2004-ին ԱԺ շենքում կախվելու միջոցով ինքնասպան եղավ գործով վկա Հասմիկ Աբրահամյանը։ Մյուս վկաների մահվան հանգամանքներն էլ խորհրդավոր ու կասկածելի են՝ էլեկտրահարություն, ավտովթար, կաթված բանտում։ Սակայն հատկապես ուշագրավ է Տիգրան Նաղդալյանի սպանության դրվագը։

2002թ. դեկտեմբերի 28-ին ծնողների տան շքամուտքում գլխին ստացած հրազենի կրակոցից մահացավ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը: Այս լուրը ցնցեց Հայաստանի հասարակությանը, որն ամանորյա պատրաստությունների մեջ էր: Սահմռկեցուցիչ սպանությունը տեղի ունեցավ մի շրջանում, երբ երկիրը թևակոխում էր նախագահական լարված մրցապայքարի հորձանուտ:

Ակնհայտ էր, որ Նաղդալյանի սպանությունը քաղաքական էր, և կասկածից վեր էր նաև, որ այն օգտագործվելու էր Ռոբերտ Քոչարյանի կողմից` համակարգի հակառակորդների դեմ հալածանքներ սկսելու համար, մանավանդ, որ Նաղդալյանը համարվում էր հենց Քոչարյանի քարոզչական հրետանին:

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ