![]()
Էս երկրին սիրելու մշակույթ ունեիր, քոներ ամեն քար ու սար, քեզ պես, որ մտածեր ամեն մի հայ, հիմա քո երազած Հայստանը կունենայինք։ Գնացիր ու մնաց կիսատ․․․
Պատերազմդ թշնամու հետ հաղթեցիր, քո մտերիմից զոհվեցիր․․․ տեսար, որ քո երազած ու շահած Հայստանում ինչքան տականքներ կան, որ վախեցան քո սիրուց․․․
Գրածդ ամեն տողում զինվոր ես դրել, ամեն մի տողում, որ էս երկիրը պաշտպանեն, գոնե ամեն մի հայ մի անգամ կարդար էս անկեղծությունը զգար, հասկանար , թե ինչպես պետք է սիրել էս երկիրը․․․
Երկիրը գլխատեցին ու հանգիստ անցան իրենց գործին, հետն էլ չմոռացան քո մասին ինչ կեղտոտ բան ասես գրեն, որ ժողովուրդը մոռանա, թե ինչպես էիր փողոցներից մարդ հավաքում, տանում ստիպում , որ կռվեն ու հայրենիք չհանձնեն․․․ Մի ամբողջ գումարտակի կեղտոտ լվացք ստիպում էիր տնեցիք լվանան, որ տղերքը մաքուր շոր հագնեն․․․
Փողոցներում ընկած համոզում էիր կռվել ու կռվել․․․ ինքդ էլ կռվեցիր ու հաղթեցիր ՍՊԱՐԱՊԵՏ․․․
- Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտարամաբանական ատելության երկիր է:
- Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է:
- Ես երջանիկ մարդ եմ: Որովհետև ինձ պատիվ ընձեռնվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք գրողներս, լրագրողներս: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ, որպես պաշտպանության նախարար, ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա:
- Յուրաքանչյուր ժողովուրդ, լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել։
- Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝ մշուշ:
- Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու՝ ա՛յ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար:
- Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա՝ ո՞վ է ինքը:
- Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է:
- Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդն ինքն է:
- Ես աշխարհում ամենից շատ սիրում եմ ծերերին և երեխաներին, այդ երկուսն են անպաշտպան:
- Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես:
- Եթե փորձ ես արել ծիկրակել գրականության՝ այդ սուրբ տաճարի դուռ-լուսամուտից, դա ինքնին արդեն մեծ համարձակություն է: Եվ քանի որ ծիկրակելու համար ոչ ոք ականջիցդ չի քաշել, ընդհակառակը, առայժմ գրկաբաց «Էստի համեցեք» են անում, ուրեմն՝ ուղղակի իրավունք չունես սևերես անելու քեզ վստահողներին:
- Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով:
- Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը:
- Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտությունն եմ ասում։
- Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից:
- Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է:
![]()