![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյն էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Այսօր հոկտեմբերի 27-ն է, նույն այն չարաբաստիկ օրը, երբ ուղիղ 20 տարի առաջ նույն օրը Ազգային ժողովում իրականացվեց սարսափելի ոճրագործությունը, որն ուղղված էր պետության ու պետականության դեմ…
Ժամանակին «ուչաստկովիյ» գործ թվացող այս ահաբեկչական ակտն այդպես էլ չբացահայտվեց վերջին 20 տարիների ընթացքում:
Այն, որ ահաբեկչական ոճրագործության իրականցման մեջ հնարավոր է արտաքին ուժեր խառնված լինեին, ամենևին բացառված չէ և նույնիսկ ամենահավանական տարբերակներից մեկն է, սակայն մի բան պետք է փաստել, որ առանց ներքին քաղաքական ուժերի աջակցության անհնարին էր ոճրագործությունն իրականացնել:
Փաստենք ևս մի բան, որ միայն հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ակտից հետո Հայաստանում հնարավոր դարձավ վերջին՝ 20 տարիների իշխանության զավթումն ու երկրի թալանը:
Չլիներ հոկտեմբերի 27-ը, այսօր կունենայինք բոլորովին այլ Հայաստան…
Սա ահաբեկչություն էր երկրի, պետության, ժողովրդի ու պետականության դեմ , որը պետք է անպայման բացահայտվի:
Պետք է բացահայտվի, թե ովքեր են իրականում մեր ներքին և արտաքին թշնամիները….
Չնայած հնարավոր է, որ պատվիրատուներն ու արտաքին թշնամիները վաղուց արդեն հայտնի են, սակայն ինֆորմացիան չի հանրայնացվում՝ ելնելով Ազգային անվտանգության շահերից…
![]()