Վանաձորի օրվան նվիրված տոնական շքեղ հրավառությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր տեսանյութով և կատարել է հետևյալ գրառումը.

«Տոնական հրավառություն` Վանաձորի օրվա առթիվ։»

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Վանաձոր՝ մասնակցելու քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին և ծանոթանալու քաղաքի զարգացման ծրագրերին։

Վարչապետի առաջին կանգառը Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանն է եղել, որտեղ իրականացվում են վերակառուցման աշխատանքներ՝ ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերի և Վանաձորի համայնքապետարանի համաֆինանսավորման շրջանակում։ Թանգարանի նորոգման համար նախատեսված գումարի ծավալը կազմում է 92 մլն դրամ։

Կառավարության ղեկավարը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք, պատասխանատուների վստահեցմամբ, նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ Վանաձորի կերպարվեստի թանգարանը հիմնադրվել է 1974 թվականին, այն Լոռու մարզի կարևորագույն մշակութային օջախներից է, որտեղ ներկայացված է թե՜ դասական, թե՜ ժամանակակից հայ կերպարվեստը։

Թանգարանի ֆոնդերը ներառում են շուրջ 1800 թանգարանային նմուշներ՝ գեղանկարներ, գրաֆիկա, քանդակներ, դեկորատիվ-կիրառական արվեստ։ Թանգարանում ցուցադրված են ոչ միայն լոռեցի գեղանկարիչների ստեղծագործությունները։

Տոնական հրավառություն` Վանաձորի օրվա առթիվ։

Տոնական հրավառություն` Վանաձորի օրվա առթիվ։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, October 26, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ