«Ֆեյսբուքից դուրս էլ կյանք կա, մարդիկ ֆեյսբուքում տեղադրած ձեր գլամուՌ նկարները հացի մեջ չեն դնելու ուտեն…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյան իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Էն որ ժամանակին փողոց դուրս եկանք, էն որ ժամանակին փողոց փակեցինք, էն որ պայքարեցինք երկրում արդարության վերականգնման համար ու Փաշինյանին վարչապետ ընտրեցինք, դա ամենևին չի նշանակում, որ որոշ նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ ու այլ պետպաշտոնյաներ իրենց պետք է դնեն Նիկոլի սելֆիի ձողի տեղ ու առավոտից իրիկուն բան ու գործը թողած մտածեն, թե էլ ինչ նոր լուսանկար ունեն, որ տեղադրեն ֆեյսբուքում ու գովազդ միացնեն…

Էդ նկարը մեզ ոչ տաք է, ոչ սառը ու ոչ էլ մեր՝ մեղմ ասած ոտքերին է…

Ինչպես կասեր դասականը՝ բա մենք դրա համար էինք հավաքվե՞լ…

Նկար տեղադրելու , սրտիկողներին ու մեկնաբանություններ գրողներին սրտատրոփ հետևելու փոխարեն ԳՈՐԾ արեք:

Եթե որոշ նախարարներից ու պատգամավորներից փորձենք հետաքրքրվել, թե ինչ է արել այս՝ 1.5 տարվա ընթացքում, կստացվի, որ սելֆի անելուց ու վարչապետի լայվերին լայքելուց բացի գրեթե ոչինչ…

Ֆեյսբուքից դուրս էլ կյանք կա, մարդիկ ֆեյսբուքում տեղադրած ձեր գլամուՌ նկարները հացի մեջ չեն դնելու ուտեն…

Գործ արեք, այլապես ստիպված կլինեք խոստովանել, որ աշոտյանը ճիշտ էր, դուք՝ սխալ, որ դարձել եք Նիկոլի սելֆիի ձողը ու դրա հաշվին ընտրություններին քվե ստացաք:

Էն որ ժամանակին փողոց դուրս եկանք, էն որ ժամանակին փողոց փակեցինք, էն որ պայքարեցինք երկրում արդարության վերականգնման …

Posted by Taron Chakhoyan on Saturday, October 26, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ