![]()
Այսօր մենք Վանաձորը գտանք տոնական տրամադրության մեջ: Այս մասին Վանաձորի օրվան նվիրված տոնական գլխավոր միջոցառմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախեւառաջ, որ մենք իրար տեսնելու, ժպտալու հնարավորություն ունենք, իրարից մեր կարոտը առնելու հնարավորություն, որովհետեւ վաղուց չենք հանդիպել: Հաջորդը` այսօր քաղաքում տեղի են ունենում փոփոխություններ, տեսանք, որ վերանորոգվում է Կերպարվեստի թանգարանը, «Արցախ» պուրակը, այսօր տեղի կունենա այս հրաշալի շատրվանի բացումը, Վանաձոր բերող ճանապարհները վերանորոգվում եւ վերականգնվում են: Այս փոփոխությունները նոր հնարավորություններ են բերելու Վանաձորին»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այս փոփոխությունները նոր հնարավորություն են բերելու վանաձորեցիներին:
«Վանաձորը յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի հայրենի քաղաքն է: Ամեն քաղաքի տոնին մենք ամբողջ հանրապետությունով պետք է հավաքվենք այդ քաղաքում` շնորհավորելու այդ քաղաքի տոնը: Մենք մեր տեղական սիրո սահմանները պիտի ընդլայնենք, վանաձորցին նույնքան պիտի սիրի Գյումրին, գյումրեցին նույնքան պիտի սիրի Արմավիրը, արմավիրցին նույնքան պիտի սիրի Իջեւանը եւ այդպես շարունակ․․․Որովհետեւ մենք չունենք հայրենիք` քուչա առ քուչա կիսելու, մենք ունենք մեկ միասնական հայրենիք, եւ Վանաձորը Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու հայրենի քաղաքն է։
Շնորհավորում եմ մեր հայրենի քաղաքի տարեդարձը: Եվ ամենակարեւորը, դբա լավը ժողովուրդ ջան»,- եզրափակեց Փաշինյանը:
Իմ ելույթը Վանաձորի օրվան նվիրված տոնական գլխավոր միջոցառմանը:
Դբա լավը, ժողովուրդ ջան, դբա լավը. իմ ելույթը Վանաձորի օրվան նվիրված տոնական գլխավոր միջոցառմանը:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, October 26, 2019
![]()