![]()
Նիկոլ Փաշինյանն այս պահին ելույթ է ունենում Վանաձորի հրապարակում՝ քաղաքի օրվան նվիրված տոնական գլխավոր միջոցառմանը:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Վանաձոր՝ մասնակցելու քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին և ծանոթանալու քաղաքի զարգացման ծրագրերին։
Վարչապետի առաջին կանգառը Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանն է եղել, որտեղ իրականացվում են վերակառուցման աշխատանքներ՝ ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերի և Վանաձորի համայնքապետարանի համաֆինանսավորման շրջանակում։
Թանգարանի նորոգման համար նախատեսված գումարի ծավալը կազմում է 92 մլն դրամ։ Կառավարության ղեկավարը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք, պատասխանատուների վստահեցմամբ, նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։
![]()